Այծի Բուդ Ջեռոցում Կոճապղպեղով և Մեղրով

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Այծի Բուդ Ջեռոցում Կոճապղպեղով և Մեղրով

Այծի Բուդ Ջեռոցում Կոճապղպեղով և Մեղրով
Այծի Բուդ Ջեռոցում Կոճապղպեղով և Մեղրով

Այծի Բուդ Ջեռոցում Կոճապղպեղով , Մեղրով և Սպիտակ Գինով

Բաղադրատոմս

1կգ այծի բուդ

2-3 պճեղ սխտոր

1 բաժակ սպիտակ գինի

2 նարնջի հյութ

2 ճաշի գդալ մանանեխ

2 ճաշի գդալ բուսական յուղ

1 ճաշի գդալ կարագ

1 ճաշի գդալ մեղր

մի քանի ցողունիկ խնկունի

աղ, սև ու կարմիր պղպեղ

1-2 դափնու տերև

1 ճաշի գդալ ալյուր

12 -ից 24 ժամ շուտ միսը մարինացնել ձեր ցանկացած համեմունքներով:

Թավան նախորոք տաքացնել և ավելացնել 2 ճաշի գդալ բուսական յուղ:

Միսը ամբողջությամբ դնել տաք յուղի մեջ և շոգեխաշել բոլոր կողմերից :

Վերցնել միսը դնել մի կողմ:

Նույն թավայի մեջ լցնել խնկունին, կոճապղպեղը  և սխտորը, խառնել և ավելացնել կարագը :

Շոգեխաշել անընդհատ խառնելով:

Ավելացնել ալյուրը և տարածել անընդհատ խառնելով:

Երկու կողմերից ել  քսել մանանեխը:

Ավելացնել գինին , նարնջի հյութը : Խառնել և անընդհատ շրջել միսը:

Վրան լցնել մեղրը և շարունակել շոգեխաշել:

Միսը տեղափոխել ջեռոցի թավայի մեջ, ծածկել ալյումինաթղթով և դնել նախորոք տաքացրած ջեռոցը և եփել 1 ժամից մինչև մեկ ժամ ու կես:

Սովորաբար եփում ենք ամեն կգ -ի հաշվով , այսինքն, եթե միսը 1 կգ է ,ապա 1 ժամը բավական է :