Բանջարեղենային Գարի Հավի Մսով

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Բանջարեղենային Գարի Հավի Մսով

Բանջարեղենային Գարի Հավի Մսով
Բանջարեղենային Գարի Հավի Մսով

Անհրաժեշտ մթերքները

1 հավի կտորներ կամ հավի 4 ոտքեր

1 բաժակ կտրտած ,թակած լոլիկ

1/3 թեյի բաժակ ձիթապտղի յուղ կամ կարագ

350 գ գարի

աղ , պղպեղ
պանիր (հալվող կամ Parmesan պանիր քերած ) երեսին լցնելու համար

Պատրաստման Եղանակը

Արագ լինելու համար կարելի է հավը նախորոք եփել :

Մանրացնել ,վրան լցնել թակած լոլիկը եւ դնել ջեռոց :

Կրիթարին կամ գարին թեթեւակի եփ տալ ,

ավելացնել կարագ կամ ձիթապտղի յուղ , աղ , պղպեղ , 2 թեյի բ. հավի արգանակից եւ լցնել մսի վրա :

Եփել 2ΟΟ աստիճանում 15-20 րոպե :
Երբ տեսնեք , որ պատրաստ է հանեք եւ վրան լցրեք պանիրը :

Նորից դնել ջեռոցի մեջ եւ թողնել այնքան ,մինչեւ որ պանիրը հալվի ու գույնը փոխի :

Հանել եւ մատուցել տաք – տաք :

Նշում : Կարող եք նաեւ տեսնել քայլ առ քայլ եւ նաեւ չմոռանաք գրանցվեք :