Բնական Մաքուր Բաղադրատոմսեր Պարանոցի եւ Կրծքի Շրջանում Ի Հայտ Եկած Կնճիռների Հեռացման Համար

posted in: Health & Beauty, Make-Up, Skin Care | 0
Share Button

Բնական Մաքուր Բաղադրատոմսեր Պարանոցի եւ Կրծքի Շրջանում Ի Հայտ Եկած Կնճիռների Հեռացման Համար

Բնական Մաքուր Բաղադրատոմսեր Պարանոցի եւ Կրծքի Շրջանում Ի Հայտ Եկած Կնճիռների Հեռացման Համար

Լավ կլինի դիմակներ կիրառելուց առաջ փորձեք ձեր ձեռքի վրա, հատկապես, եթե զգայուն մաշկ ունեք:

Վարունգով եւ կոկոսի յուղով դիմակ

 

1 վարունգ
1 ձվի դեղնուց
1 թեյի գդալ կոկոսի յուղ

Մաքրել վարունգը , հարել բլենդերում , ավելացնել ձվի դեղնուցն ու կոկոսի յուղը :

Խառնել մինչեւ դառնա համասեռ զանգված :
Քսել պարանոցին , կծքին նաեւ դեմքին :

Թողնել կես ժամ եւ լվանալ:
Կարող եք կիրառել այս դիմակը շաբաթական մեկ անգամ :

 

Դիմակ Բանանով

1 ճաշի գդալ կաթ
1  ճաշի գդալ մասուրի յուղ
1   հասած բանան

Խառնել իրար այս երեք բաղադրիչները եւ քսել պարանոցին , կրծքավանդակին ,

թողնել 30 րոպե  այնուհետեւ լվանալ :
Լավ կլինի օգտագործեք շաբաթը երեք անգամ :

 

Կիտրոնի դիմակ

1 ձվի սպիտակուց,

2 թեյի գդալ ցորենի յուղ,

1 կիտրոն:

Լավ քամել կիտրոնի հյութը եւ խառնել այն ավելացնելով հարած ձվի սպիտակուցին եւ ցորենի յուղին:
Խառնուրդը քսել պարանոցին եւ կրծքավանդակին ,թողնել 15 րոպե :
Լվանալ սառը ջրով , որից հետո մատերի նուրբ շարժումներով քսել սնուցող քսուկ:

Դիմակը օգտագործեք շաբաթական 1-2 անգամ, արդյունավետ արդյունք ստանալու համար :

 

 

Դիմակ մեղրով

2 թեյի գդալ մեղր,

2 թեյի գդալ եգիպտացորենի օսլա,

1 ձվի սպիտակուց

Մեղրը, ձվի սպիտակուցը եւ եգիպտացորենի օսլան լավ իրար խառնել:

Քսել կրծավանդակին (դեկոլտեին):

Թողնել դիմակը 20 րոպե եւ լվանալ առատ ջրով:

Այս խառնուրդը կիրառել շաբաթը երկու անգամ, մինչեւ կնճիռները ամբողջությամբ հեռանան: