Բուրավետ Ձիթապտղի Յուղ

Share Button

Բուրավետ Ձիթապտղի Յուղ

Բուրավետ Ձիթապտղի Յուղ
Բուրավետ Ձիթապտղի Յուղ

Ինչպես պատրաստել անուշաբույր ձիթապտղի յուղ՝  խոտաբույսերով:

Հիմնականում անհրաժեշտ է հերմետիկ ապակե շիշ կամ ապակե բանկա, խոտաբույսեր կամ համեմունքներ եւ մաքուր (Virgin) ձիթապտղի յուղ.

DSC05219DSC05221

Ձիթապտղի յուղը համեմված օրեգանոյով .

DSC05224

Օգտագործել մարինադի մեջ խորոված մսի համար,սալաթների,սուպերի:

Մեկ լիտր Virgin ձիթապտղի յուղ
2 ճ.գդ օրեգանո
2 թ.գդ ուրց
Մեկ չոր, մաքուր, հերմետիկ փակվող ապակե բանկա մի լիտր ձեթի համար:

Լցնել բոլոր բաղադրիչները մաքուր շշի կամ բանկայի մեջ ,

ամուր փակել ու դնել սառը, մութ տեղ.

2-3 շաբաթվա ընթացքում այն պատրաստ է օգտագործման համար:

 

DSC05229

Ձիթապտղի յուղը համեմված խնկունու տերեւներով եւ կարմիր տաք պղպեղով:

2-3 ճ.գդ թարմ խնկունի
2 ճաշի գդալ կամ ամբողջ պղպեղ
2 բաժակ ձիթապտղի յուղ
Մեկ չոր, մաքուր, հերմետիկ բանկա,որտեղ կտեղավորվի երկու բաժակ ձեթ.

Լվանալ մանրակրկիտ ձեւով խնկունին եւ լավ չորացնել խոհանոցային սրբիչով .

DSC05227

Լցնել խնկունին շշի կամ բանկայի մեջ, ավելացնել պղպեղ եւ վրան լցնել ձիթապտղի յուղը.

DSC05232

Լավ փակել շիշը եւ պահել այն մութ, սառը պահարանում մեկ շաբաթ,

չմոռանաք այն թափահարել երբեմն-երբեմն.

Մեր անուշաբույր յուղը պահպանվում մինչեւ վեց ամիս, եւ հիշել,որ յուրաքանչյուր օգտագործման ժամանակ թափահարել այն .

Այլ գաղափարներ խառնուրդներ պատրաստելու համար:
• Վասիլիկո,օրեգանո, կիտրոնի քերուցք, պղպեղ

• Խնկունի, ուրց, սուսամբար
• սամիթ, կիտրոնի քերուցք, սխտոր
• թարմ համեմ, կիտրոնի քերուցք, ծիծակ
• սուսամբար, ուրց, օրեգանո