Թթու Կանաչ Լոլիկով

Share Button

Թթու Կանաչ Լոլիկով

Թթու Կանաչ Լոլիկով
Թթու Կանաչ Լոլիկով

Բաղադրանյութեր:

Մեկ կիլոգրամ բանկայի համար:

Կանաչ լոլիկ այնքան,որ տեղավորվեն բանկայի մեջ
– 2 բաժակ ջուր
– 1/2 բաժակ սպիտակ քացախ
– 2 ճաշի գդալ խոշոր աղ
– 2-3 պճեղ սխտոր
– 4-5 տերեւները թարմ վասիլիկոյի կամ նեխուրի
– Տաք պղպեղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը:

Լվանալ լավ լոլիկները եւ դասավորել բանկայի մեջ:

Եթե լոլիկները մեծ են ապա կարող եք կտրել կես կամ չորս մասի կախված դրանց չափերից.

Ավելացնել սխտորը , 1 ճաշի գդալ խոշոր աղը եւ վասիլիկոն կամ նեխուրը:

Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել չիլի պղպեղ կեսում կտրած.

Մի կաթսայի մեջ եռացնել ջուրը, քացախը եւ 1 ճաշի գդալ խոշոր աղը.

Թողնել եռա 5 րոպե, եւ հետո լցնել բանկայի մեջ, թողնելով երկու մատ ցածր , լրացնել մի քիչ ձիթապտղի յուղով.

Լավ փակել բանկայի բերանը, զգուշ թափահարել այն եւ պահել , ստվերային եւ զով տեղում, մոտ 2 շաբաթ, այդ ընթացքում թափահարել այն պարբերաբար.