Ինչպես ամրացնել եղունգները բուսական յուղի օգնությամբ

posted in: Skin Care | 0
Share Button

Ինչպես ամրացնել եղունգները բուսական յուղի օգնությամբ

Կանանց ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում են, ուստի դրանց գեղեցկությամբ զբաղվելուց զատ, պետք է մտածել նաեւ եղունգների խնամքի մասին։ Եթե նկատել եք, որ ձեր եղունգները փխրուն եւ դյուրաբեկ են դարձել, ուրեմն պետք է անհապաղ հոգ տանել դրանց մասին։ Իսկ ինչպե՞ս. բուսական յուղի օգնությամբ։ Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է բուսական յուղ՝ նախընտրելի է ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ, քանի դրանք պարունակում են մեծ քանակությամբ А եւ Е վիտամիններ։ Նշենք, որ զտված յուղերը այս հարցում ձեզ չեն կարող օգնել, քանի որ դրանցում առողջարար վիտամինները շատ քիչ են։ Բուսական յուղը հարկավոր է տաքացնել եւ քսել եղունգներին մանիկյուրը կամ լաքը հեռացնելուց հետո։ 15-20 րոպե անց ձեռքերը կարելի է լվանալ եւ խոնավեցնող կրեմ քսել։ Այս մեթոդը կարելի է կիրառել ամեն երեկո եւ նպաստել եղունգների ամրությանը՝ դարձնելով դրանք ավելի գեղեցիկ ու գրավիչ։

 

Կանանց ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում են, ուստի դրանց գեղեցկությամբ զբաղվելուց զատ, պետք է մտածել նաեւ եղունգների խնամքի մասին։ Եթե նկատել եք, որ ձեր եղունգները փխրուն եւ դյուրաբեկ են դարձել, ուրեմն պետք է անհապաղ հոգ տանել դրանց մասին։ Իսկ ինչպե՞ս. բուսական յուղի օգնությամբ։
 Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է բուսական յուղ՝ նախընտրելի է ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ, քանի դրանք պարունակում են մեծ քանակությամբ А եւ Е վիտամիններ։ Նշենք, որ զտված յուղերը այս հարցում ձեզ չեն կարող օգնել, քանի որ դրանցում առողջարար վիտամինները շատ քիչ են։
Բուսական յուղը հարկավոր է տաքացնել եւ քսել եղունգներին մանիկյուրը կամ լաքը հեռացնելուց հետո։ 15-20 րոպե անց ձեռքերը կարելի է լվանալ եւ խոնավեցնող կրեմ քսել։
Այս մեթոդը կարելի է կիրառել ամեն երեկո եւ նպաստել եղունգների ամրությանը՝ դարձնելով դրանք ավելի գեղեցիկ ու գրավիչ։


Աղբյուրը՝  ladymadonna.ru