Լորի Ձվի Թթու

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Լորի Ձվի Թթու

This image has an empty alt attribute; its file name is 20190211_163842-1024x494.jpg

Բաղադրանյութեր :

Լորի թարմ ձու
½ թեյի գդալ մանանեխի սերմ (պարզ կամ կծու)
½ թեյի գդալ պղպեղի հատիկներ (տարբեր գույներ)
2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
նեխուր (այլապես սամիթ)
1 ճաշի գդալ խնձորի քացախ (ըստ ցանկության)
աղաջուր

1 ստերիլիզացված բանկա:

Պատրաստման մեթոդը:

Եռացրեք ձվերը առնվազն 5 րոպե :

Հետո խոր ամանի մեջ դնել եփած ձվերը եւ վրան լցնել այնքան քացախ,

որպեսզի լիարժեք ծածկվեն ձվերը , եւ թողնել մոտ 20 րոպե:

Փորձել, եթե մաքրվում են հեշտությամ՝ մաքրեք, եթե ոչ ապա թողնել եւս 10 րոպե:

Մաքրել ձվերը:

This image has an empty alt attribute; its file name is 20190211_164206.jpg

Լցնել բոլոր համեմունքները, նեխուրը եւ մաքրած ձվերը բանկայի մեջ:

Ավելացնել աղաջուրը մինչեւ ծածկվեն բոլոր բաղադրանյութերը,

ապա լցնել քացախը , ձիթապտղի յուղը եւ ամուր փակել:

Փակել բանկան եւ դնել այն  սառը, մութ տեղ:
10 օր հետո մեր թթու պատրաստ է:

Բացելուց հետո բանկան պահել սառնարանում:

Ինչպես պատրաստել աղաջուրը :

1 լիտր ջուր
4 ճաշի գդալ խոշոր աղ

Մի ամանի մեջ ջուրը եւ աղը խառնել մինչեւ աղը լուծվի :

Որպեսզի տեսնեք, պատրաստ է կամ պետք է ավելի շատ աղ ավելացնել՝ մի սովորական ձու դնել մեջը հենց երեւա 1/4 -ը ուրեմն աղաջուրը պատրաստ է :

Նշում : Կարող եք զատիկից մնացած ձվերը եւս թթու դնել եւ հյուրասիրել օղու կամ այլ խմիչքի հետ :