Լցոնած Cannelloni Սպանախով եւ Պանրով

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Լցոնած Cannelloni Սպանախով եւ Պանրով

Լցոնած Cannelloni Սպանախով եւ Պանրով
Լցոնած Cannelloni Սպանախով եւ Պանրով

Բաղադրատոմս

200 գր սպանախ

120 գր  մոցարելա

200 գր  ֆետա

սամիթ մանր կտրատած

աղ

սև , կարմիր պղպեղ

11 կանելոնիա

1 ձվի սպիտակուց

ալյուր
պաքսիմատի փոշի
1 ձու

Պատրաստման եղանակը.

Լավ լվանալ և թեթևակի խաշ տալ սպանախը, լցնել ցամքոցի մեջ  և դնել մի կողմ սառչի և ջրքաշվի :

Մի կաթսայի մեջ եփել աղ լցրած ջուր :

Հենց սկսի եռալը մեջը լցնել կանելոնիաները եւ 3′-4 ‘ խաշ տալ ,հանել եւ թողնել ջրքաշվի :

Այդ ընթացքում պատրաստել սպանախը :
Մեջը լցնել մանրացրած պանիր ,աղ ,սամիթ եւ լավ խառնել :

Պատրաստել պանիրը :
Պատառաքաղով տապակել պանիրները ,ձվի սպիտակուցը, կարմիր եւ սեւ պղպեղները եւ պատրաստել գնդիկներ :

Վերցրեցի նաեւ մի քիչ գազարով ,կարմիր պղպեղով , լոլիկով նախորոք սարքած լցոնից :
Հեշտ լցնելու համար տեղավորեցի պոլիեթիլային պարկի մեջ եւ մկրատով ծայրից մի քիչ կտրեցի :

Տարբեր ամաններում պատրաստել ալյուրը , պաքսիմատի փոշին , ձուն:

Կենտրոնից կտրել կանելոնիաները եւ մի կողմից փակել պանիրի գնդիկներով :

Կանգնած վիճակում մեջը լցնել լցոնները:

 

եւ փակել պանրի գնդիկներով:

Սկզբում անցկացնել ալյուրով:

Հետո ձվով:

Վերջում պաքսիմատի փոշիով:

Մի փոքր կտոր կարագով յուղոտել ջեռոցի տապակը եւ պատրաստի կանելոնիաները դասել մեջը :

Եփել նախորոք տաքացրած ջեռոցում 170º  մոտ 30 րոպե :