Խաղողի Մուրաբա

posted in: Jams, Maria's Cousin | 0
Share Button

   Խաղողի  Մուրաբա

Խաղողի  Մուրաբա
                  Խաղողի Մուրաբա

Բաղադրանյութեր

1000 գր. առանց կորիզի խաղողի հատիկներ
800 գր. շաքարավազ
150 մլ ջուր
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 վանիլային պարկուճ

Նախապատրաստում:

Ընտրել խիտ եւ մաքուր խաղողի հատիկներ:

Լավ լվանալ եւ թողնել ջրքաշվեն:

Կաթսայի մեջ պտուղները դարսել շերտ-շերտ եւ ավելացնել շաքարավազը :

Դնել սառնարանում առնվազն 6-8 ժամ:

Հանել սառնարանից ,ավելացնել ջուրը եւ դնել ցածր կրակի վրա եփվի:

Եփել առանց խառնելու ( քաշեք վրայի առաջացած փրփուրը, եթե անհրաժեշտ լինի) 35-40 րոպե :

Հենց տեսնեք ,որ օշարակը պնդվել է ,վերցրեք կրակից եւ թույլ խառնելով ավելացրեք կիտրոնի հյութն ու վանիլինը :

Տեղադրել ապակե տարաների մեջ ,ամուր փակել եւ պահել սառը տեղ :