Խառը Թթու

Share Button

Խառը Թթու

Խառը Թթու
Խառը Թթու
Խառը Թթու

 

Անհրաժեշտ է:

1 ծաղկակաղամբ

1 կարմիր եւ 1 սպիտակ կաղամբ

1 վարունգ

2 գազար

2-3 կարմիր պղպեղ

2-3 նեխուրի ցողուններ տերեւներով

4-5 փոքր սոխիկներ(եթե ուզում եք)

250 ml սպիտակ քացախ

500 ml ջուր

2 ճ.գդ խոշոր աղ

2 թ.գդ շաքարավազ

2 պճեղ սխտոր

½ կծու պղպեղ(հատիկները)

1 դափնու տերեւ

մի քանի հատիկ պղպեղ

 

Պատրաստման Եղանակը

Լավ լվանալ բանկաները :

Կտրտել բանջարեղենը մեր ուզած չափով :

Բանկայի տակ դնել մի քիչ նեխուր,սխտորից մի կտոր եւ վրան դասել բանջարեղենները՝

թեթեւակի սեղմելով,որպեսզի տեղավորվեն բանկայի մեջ:

Ծածկել մնացած նեխուրով եւ սխտորի կտորնեով:

Դնել մի կողմ:

Մի կաթսայի մեջ եփել ջուրը,քացախը,շաքարավազը,աղը,պղպեղը եւ դափնու տերեւը  10 րոպե.

Վերցնել կրակից:

Հենց հովանա ջուրը լցնել բանկայում տեղադրած բանջարեղենների վրա մինչեւ դրանց լրիվ ծածկի:

Լավ փակել բանկայի բերանը եւ թողնել մի գիշեր սենյակային ջերմաստիճանում :

Հաջորդ օրը դնել սառնարան եւ մի երկու օրից ձեր թթուն պատրաստ է:

 

Նշում:

Կարող եք շաքարավազ եւ քացախ չլցնեք (այն լցնում ենք արագ թթվելու համար):

Եթե ունեք լոլիկ  կարող եք պատրաստել նույն ձեւով:

Կարմիր կաղամբ  չունենալու դեպքում պատրաստեք միայն սպիտակով: