Հացի Բուլկիներով և Պանրով Սպանախ Ջեռոցում

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Հացի Բուլկիներով և Պանրով Սպանախ Ջեռոցում

Հացի Բուլկիներով և Պանրով Սպանախ Ջեռոցում
Հացի Բուլկիներով և Պանրով Սպանախ Ջեռոցում

 

Բաղադրատոմս

250 գր. ալյուր

1 ձու

7  գր թարմ խմորիչ

15 գր կարագ

15  գր բուսական յուղ

5 գր աղ

սև ու կարմիր պղպեղ

ֆետա պանիր

Մի կտոր էմենդալ հալվող պանիր

200 – 250 գր գոլ ջուր

1 թեթև ճաշի գդալ մեղր

500գր Թարմ կամ սառեցված ՍՊԱՆԱԽ

մանրացրած սամիթ

մի կտոր մանրացրած ֆետա ( ինչքան որ ձեզ հաճելի է)

մի կտոր մանրացրած էմենդալ

Մածունի համար.

250 գր  մածուն

1 փոքր պճեղ սխտոր

աղ

թարմ աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

Մի փոքր ամանի մեջ լցնել մի քիչ ջուր , ալյուրը և խմորիչը , խառնել ու դնել մի կողմ:

Խոր թասի մեջ լցնել ալյուրը, թեթևակի զարկած ձուն  ,մեղրը  , կարագը, բուսական յուղը , աղը,  ջուրը և սկսել հունցել ( ջուրը ավելացնել  քիչ – քիչ):

Ավելացնել խմորիչը և շարունակել լավ հունցել:

Գունդ անել ու դնել տաք տեղ կրկնապատկվի:

Պատրաստել սպանախը:

Թույլ խաշ տալ, հանել ջրից ու թողնել ջրքաշվի:

Որից հետո աղ անել  ու մեջը լցնել մանրացրած պանիրներն ու սամիթ :

Խառնել իրար ու դնել մի կողմ:

Վերցնել խմորը և ավելացնել մանրացրած պանիրները:

Պատրաստի խմորը բաժանել մանր կտորների ( մոտ 25 գր գնդիկների)

Դասավորել ջեռոցի թավայի մեջ կենտրոնով և եզրերով:

Դատարկ տեղերում լցնել սպանախի խառնուրդը:

Ձևավորել խմորի կտորներով :

Վրան քսել ձվի սպիտակուցը մի քիչ ջրով խառնած :

Դնել նախորոք տաքացրած ջեռոցը սկզբում 210° – ում :

10 րոպեից իջեցնել 170° մոտ 30 րոպե  , այնքան մինչև որ հացը թխված լինի :

Հանել , սպանախի վրա ցանել մանրացրած պանիր, թարմ աղացած պղպեղ և նորից դնել ջեռոց մինչև որ պանիրը հալվի և մի քիչ կարմրի:

Հանել ջեռոցից ու թողնել մի երկու րոպե հանգստանա :

Կտրտել ու մատուցել մածունի սոուսով: