- Views24436
- Likes4
Շրջված Պիրոգ Խնձորով ,Չամիչով եւ Մեղրով

Բաղադրանյութերը:
4 խնձոր
100 գ մեղր
350 գ չամիչ
150 մլ բուսական յուղ
300 գ ալյուր
100 մլ նարնջի հյութ
3 թ.գդ փխրեցուցիչ
2 թ.գդ դարչին
1 վանիլին
Պատրաստում:
Չամիչը թրջել 250ml տաք ջրի մեջ:
Թողնել կես ժամ եւ հետո քամել:
Կլպել խնձորները, կտրտել եւ եփել 8 -10 րոպե մեղրի եւ կես դարչինի մեջ:
Չամիչը բլենդերով խառնել ձիթապտղի յուղի եւ նարնջի հյութի հետ մինչեւ լավ միավորվեն իրար :
Ավելացնել ալյուրը, դարչինը, փխրեցուցիչը, վանիլինը եւ հարել ցածր արագությամբ, մինչեւ ունենանք ոչ շատ պինդ խմոր:
Տաքացնել ջեռոցը 160 աստիճանում:
Դարսել ֆորմայի մեջ պատրաստի խնձորը ինչ ձեւի ցանկանում եք, ավելացնել խմորը եւ թխել 35-40 րոպե:
Թողնել լավ սառչի ու նոր միայն շրջեք եւ կտրտեք:
Նշում:
Եթե ցանկանում եք կարող եք ավելացնել 50 գր շաքարավազ խմորին եւ 50 գր շաքարավազ խնձորին: