Տնական Համեղ Ձիթապտուղ Քացախով

posted in: Maria's Cousin | 0
Share Button

Տնական Համեղ Ձիթապտուղ Քացախով

Տնական Համեղ Ձիթապտուղ Քացախով
Տնական Համեղ Ձիթապտուղ Քացախով

Տնական Համեղ Ձիթապտուղ Քացախով

Բաղադրանյութեր :

5 կգ ձիթապտուղներ

Աղաջրի համար:

5 լիտր ջուր
1/2 կգ խոշոր աղ
100 գ քացախ
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը:

Լցնել ձիթապտուղները մեծ ամանի մեջ : Լավ լվանալ , ջրքաշել :

Այնուհետեւ ,նորից լցնել բավականին խոր ամանի մեջ ,վրան լցնել թարմ, մաքուր,սառը ջուր այնքան, որպեսզի դրանք ծածկվեն ամբողջությամբ:

Ամեն օր փոխել ջուրը (մոտ 20 օր) :

(Սուր դանակով երկու կամ չորս կողմից կտրտել ձիթապտուղները ,ավելի համեղ են լինում 🙂

Այնուհետեւ , փորձեք , եթե կորել է դառնությունը , պատրաստեք աղաջուրը:

Աղաջուր :

 

Մի ամանի մեջ խառնել բաղադրիչները (ջուր, քացախ, աղ) եւ խառնել այնքան, մինչեւ աղը լիովին լուծվի:

Եթե ուզում եք ստուգել արդյոք աղաջուրը ճիշտ եք բռնել մեջը գցեք լավ լվացած , թարմ ձու :
Եթե ձուն բարձրանում է ջրի մակերեւույթը եւ մի փոքր մասը դուրս է գալիս ջրից, նշանակում է, որ աղը գտնվում է ցանկալի մակարդակում:

Այնուհետեւ քամել ձիթապտուղները, որոնք արդեն պատրաստ են եւ տեղավորել խոշոր բանկաների կամ այլ հարմար ամանների մեջ,

եթե ցանկանում եք արանք-արանք կարող եք վրան լցնել օրիգանո եւ դափնու տերեւներ:

Այնուհետեւ ավելացրեք աղաջուրը այնքան , մինչեւ որ, ձիթապտուղները ամբողջությամբ ծածկվեն ջրով եւ ամուր փակեք:

Քանի որ ձեթապտուղները շատ թեթեւ են բարձրանում են ջրի երես , վրան լցնել ձիթապտղի յուղ ավելի լավ արդյունք ստանալու համար:
Պահպանել մութ ,սառը տեղում մինչեւ որ պատրաստ լինի:
Սա է դրանց պահպանելու ճիշտ ձեւը:

8-10 օր հետո ձիթապտուղները պատրաստ են սպառելու համար:
Ուտելոց առաջ վերցնել ձիթապտղի մի քանակություն , շատ լավ քամել աղաջրից, վրան ձիթապտղի յուղ լցնել :

Նշում:

Շատերը պահպանում են ձիթապտուղները, ուղղակի ձիթապտղի յուղի մեջ, այլ ոչ թե աղաջրի մեջ: Այս կերպ, սակայն, ձիթապտուղները փափկում են ժամանակի ընթացքում եւ չեն մնում փխրուն ու կոշտ:
Ահա , թե ինչու ես խորհուրդ եմ տալիս պահել աղաջրի մեջ , փոքր քանակությամբ հանել պահպանել ձիթապտղի յուղի մեջ , որպեսզի դրանք սպառվեն համեմատաբար արագ: