Տնական Շամպուն

posted in: Hair Care, Health & Beauty | 0
Share Button

Տնական Շամպուն

Տնական Շամպուն
Տնական Շամպուն

Տվեք վերջ քիմիական եւ թանկարժեք շամպուններին:

Պատրաստեք ձեր սեփական շամպունը՝ երիցուկով կամ Եթերային յուղերով.

Պատրաստեք ձեր սեփական տնական Շամպունը Երիցուկով.

Նյութեր

* 3 թեյի գդալ Երիցուկ
* 3 ճաշի գդալ մաքուր օճառի փաթիլներ
* 1 ճաշի գդալ գլիցերին

Պատրաստման ձեւը:
Երիցուկը լցնել 1 ու 1/2 բաժակ եռացող ջրի մեջ 10 րոպե:
Որից հետո հեռացնել երիցուկը եւ ավելացնել օճառի փաթիլները.
Թողնել մինչեւ փափկի օճառը.
Խառնել գլիցերինի հետ մինչեւ դառնա համասեռ խառնուրդ:
Լցնել մի մաքուր շշի մեջ:
Լավ կլինի պահել մութ տեղում.
Պատրաստեք ձեր սեփական տնական շամպուն եթերային յուղերով.

Նութեր

* Մի կտոր քերած կանաչ օճառ
* 300 մլ ջուր
* Եթերային յուղեր, ինչպիսիք են գիհու-խնկունի-թեյի ծառի

(ընդամենը մի քանի կաթիլներ  օրինակ, 20 կաթիլ 300 մլ վերջնական խառնուրդի համար):
* 4-5 ճաշի գդալ հեղուկ գլիցերին
Պատրաստումը.
DSC_0963
Փոքր կաթսայում լցնել  օճառը,  գլիցերինը եւ ջուրը :
Դնել թույլ կրակի վրա եւ խառնել մինչեւ դառնա համասեռ,միատարր խառնուրդ .
Որից հետո վերցնել կրակից եւ ավելացնել եթերային յուղը:
Թողնել սառչի եւ պատրաստ է !!!
Նութեր
1/2 բաժակ քերած օճառը,
2 բաժակ ջուր,
2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
2 ճաշի գդալ գլիցերին եւ եթերային յուղեր բուրմունքի  համար (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը.
IMG_7210
Տաքացնել ջուրը մի կաթսայի մեջ(չեփել), մեջը լուծել քերած օճառը.
IMG_7216
Լավ խառնել մինչեւ օճառը ամբողջությամբ հալվի  եւ դառնա միատարր խառնուրդ.
Հեռացնել կրակից, ավելացնել ձիթապտղի յուղ, լավ խառնել եւ ավելացնել գլիցերինը ( դեղատնից).
Եթե  ուզում եք, վերջում կարող եք ավելացնել մի քանի կաթիլներ անուշահոտ Եթերային յուղերից,
կախված նրանից, թե որ բույրն եք ուզում.
Ընդհանուր առմամբ 5-10 կաթիլներ, սովորաբար բավարար են.
σπιτικό_σαμπουαν
Նշում:
  1. Ավելի ուժգին բուրմունքի համար  կարող եք երկու բաժակ ջրի մի բաժակը փոխարինել մեկ բաժակ վարդի ջրով կամ  անանուխի կամ կանաչ թեյի կամ երիցուկի եւ այլ թուրմերով, հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը ունի իր սեփական առանձնահատկությունները եւ բուժիչ հատկությունները.
  2.  Կարող եք նաեւ ձիթապտղի յուղը փոխարինել  նաեւ այլ կոսմետիկ թերապեւտիկ յուղերով, ինչպիսիք են կոկոսի յուղը, նուշի յուղը կամ ժոժոբայի յուղով.
  3. Մի լավ գաղափար  եւս թողնել շամպունը կաթսայի մեջ մոտ 24 ժամ , քանի որ սառչելով այն շարունակում է խտանալ, որից հետո ստուգել խտությունը, եւ եթե դուք բավարարված եք, նոր միայն  այն լցրեք շշի մեջ.