Փխրուն Կեքս Թարմ Շոկոլադի Կտորներով

posted in: Armenian & Greek Bakery | 0
Share Button

Փխրուն Կեքս Թարմ Շոկոլադի Կտորներով

 

Փխրուն Կեքս Թարմ Շոկոլադի Կտորներով
Փխրուն Կեքս Թարմ Շոկոլադի Կտորներով

Բաղադրատոմս

 

4 – 5 թարմ ձու

1բաժակ շաքարավազ

120գր փափուկ կարագ

1 1/2 ալյուր

Վանիլին

20 գր փխրեցուցիչ

շոկոլադներ պոպոքով կամ պնդուկով

 

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի հետ այնքան մինչև լավ փրփրի ու սպիտակի

Քիչ – քիչ ավելացնել  կարագը

Ավելացնել ալյուրը փխրեցուցիչի և վանիլինի հետ խառնած :

Կտրտել թարմ շոկոլադը :

Ջեռոցը նախորոք տաքացնել 150 ° –  170 °:

Յուղել թխվածքի կաղապարը :

Պատրաստի խմորից կեսից ավելին լցնել կաղապարի մեջ :

Վրան ձևավորվել շոկոլադի կտորները :

Վերցնել խմորի մյուս մասը և լցնել շոկոլադի վրա :

Դնել ջեռոցը և թխել մեկ ժամ առաջին դարակում , հնարավոր է նաև անհրաժեշտ լինի թողնել մի քիչ ավելի,  դա կախված է ձեր ջեռոցի որակից :

Ստուգել փայտիկով և նոր միայն հանել :

Լավ կլինի հանելուց առաջ թողնել մի քիչ սառի:

 

Նշում : https://www.youtube.com/channel/UCjVfBQsK2C8vHpIiOCBJ5XQ
Կարող եք դիտել քայլ առ քայլ :